Բարմեն
TotoGaming
Նկարագրություն
Toto Gaming ընկերությունը Գյումրու սպասարկման կետերի համար փնտրում է աշխույժ, պարտաճանաչ, ժպտերես, բարեհամբույր, թիմում աշխատելու ունակությամբ բարմեն:
Պարտականություններ
- Նախապատրաստել աշխատատեղը աշխատանքային հերթափոխի մեկնարկի համար
- Սպասարկել հյուրերին
- Պատրաստել տարբեր տեսակի տաք և սառը նախուտեստներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլոային կոկտեյլներ
- Պատրաստել, ձևավորել, մատուցել խմիչքները
- Կազմել և պահպանել անհրաժեշտ հաշվետվությունները
- Պահպանել բարի մաքրությունը և դասավորվածությունը
- Ստուգել բարի տեխնիկան, խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել մենեջերին
- Պահպանել առողջության և անվտանգության կանոնները` սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ անձնական հիգիենան
- Կազմակերպել բարի աշխատանքը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները
- Իրականացնել հաշվարկներ և կազմել ապրանքների հաշվետվություն
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- Հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Կազմակերպված աշխատելու ունակություն
- Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
- Տարրական մաթեմատիկական գիտելիքներ
- Բարմենի կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
TotoGaming-ը սկսել է իր գործունեությունը 2004 թ-ի հունիսի 10-ին և հետագա տարիների ընթացքում աստիճանաբար զարգանալով՝ վերածվել է վստահելի բրենդի խաղերի ոլորտում։ Ընկերության մատուցած ծառայությունները հասանելի են ինչպես տարբեր առցանց հարթակներում, այնպես էլ շատ հարմարավետ սպասարկման սրահներում: Մենք առաջարկում ենք հաճախորդներին ժամանցի լավագույն տարբերակները և ապահովում պրոդուկտների մեծ ընտրություն՝ սպորտային խաղադրույքներ, խաղադրույքներ կիբերսպորտի վրա, սլոթեր, Live Կազինո, TV խաղեր, Վիրտուալ սպորտ, Արագ խաղեր, հմտության խաղեր։