Բարիստայի օգնական
Foodpark By Downtown
Նկարագրություն
Foodpark by Downtown ռեստորան/ֆուդպարկը հրավիրում է աշխատանքի Բարիստայի օգնականի
Պարտականություններ
- Աջակցել բարիստային սուրճի և այլ խմիչքների պատրաստման ընթացքում
- Պատրաստել և համալրել անհրաժեշտ հումքը և պարագաները
- Պահպանել աշխատավայրի, սարքավորումների և սպասքի մաքրությունը
- Սպասարկել հաճախորդներին՝ ապահովելով բարեհամբույր և որակյալ սպասարկում
- Օգնել ապրանքների ընդունման և դասավորման աշխատանքներում
- Հետևել սննդային անվտանգության և հիգիենայի կանոններին
Պահանջներ
- Հաճախորդների սպասարկման բարձր հմտություններ
- Ճշտապահություն
- Պարտաճանաչություն
- Բարձր պատասխանատվության զգացում
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Արագ և կազմակերպված աշխատելու կարողություն
- Սովորելու և զարգանալու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթ՝ 5 օր, 09։00-18։00 ։
Առավելություններ
- ՖուդՊարկից օգտվելու հատուկ պայմաններ
- Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրությունններ
- Համեղ ընդմիջում
- Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ
- Բարենպաստ աշխատանքային միջավայր
- Հյուրընկալ աշխատակազմ
«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:
Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը: