Բարիստա-վաճառող
Artisan Bakery
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում բարետես արտաքինով աղջիկների կամ տղաների որպես բարիստա եվ վաճառող աշխատելու համար Արտիսան Բեյքրիի վաճառակետում․
Հասցեն՝ Կենտրոն, Իսահակյան փողոց
Պարտականություններ
- Սուրճի պատրաստում, հացի եվ հացաբուլկեղենի վաճառք
- Բարձր հաղորդակցման հմտություններ
- Ռուսերեն եվ անգլերեն լեզվի մինիմալ իմացություն
- Սուրճի մեքենայի և սրճաղացի ճիշտ օգտագործում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Սուրճի պատրաստման մեթոդների տիրապետում
(էսպրեսո, կապուչինո, լատտե, ամերիկանո և այլն)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը 8:00-15:30 կամ 15:30-23:00
Հանգստյան օր Կիրակի
Մեր հացի ընկերությունը հիմնված է ավանդույթի ու որակի սիրով։ Մենք պատրաստում ենք թարմ, բարձրորակ հացաբուլկեղեն՝ օգտագործելով բնական բաղադրիչներ և խմորի դասական տեխնոլոգիաներ։ Մեր արտադրամասը ապահովում է հարյուրավոր ընտանիքների սեղանների վրա առողջ ու համեղ հաց ամեն օր
Մեր արտադրանքը ճանաչված է իր համով և մաքրությամբ։ Արժևորում ենք վստահությունը, կայունությունը և մշտական աճը։