Բարիստա-գանձապահ
Brand Bridge
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարիստա-գանձապահի։
Աշխատանքի վայրը՝ Երևան, Մոսկովյան փողոց,
Սրճարան՝ Pascali։
Pascali սրճարանը փնտրում է բարեհամբույր և պատասխանատու բարիստա-գանձապահի, ով սիրում է սուրճ, շփումը մարդկանց հետ և կարևորում է սպասարկման բարձր մշակույթը։ Մենք առաջարկում ենք աշխատել ֆրանսիական ոճով բուտիկ-սրճարանում, որտեղ յուրաքանչյուր բաժակ սուրճ դառնում է արվեստի գործ։ Եթե ունեք սուրճ պատրաստելու կամ ավելին սովորելու ձգտում, և պատրաստ եք միանալ ոգեշնչող թիմի՝ սպասում ենք Ձեզ։
Պարտականություններ
- Պատրաստել սուրճի և տաք/սառը ըմպելիքների տեսականի՝ համաձայն հաստատված ստանդարտների,
- Սուրճի ապարատների և սարքավորումների ճիշտ օգտագործում,
- Սպասարկել հաճախորդներին բարեհամբույր և արագ,
- Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում և գումարի ճշգրիտ հաշվառում,
- Գանձապահական ծրագրի (HaySoft) ճիշտ օգտագործում,
- Մաքրության և սանիտարական նորմերի պահպանում աշխատանքային գոտում,
- Սրճարանի ներսում կարգուկանոնի պահպանման աջակցություն։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ բարիստայի կամ գանձապահի պաշտոնում (պարտադիր է),
- Հաճախորդների հետ շփվելու հմտություններ, քաղաքավարի և ժպիտով սպասարկում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն և ուշադրություն մանրուքներին,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենին տիրապետում (ռուսերեն և անգլերեն՝ խիստ ցանկալի)։
Հավելյալ նշումներ
Սրճարանի աշխատանքային ժամերը՝ 8:00-23:00
Բարիստայի աշխատաժամերը՝ 8:00-16:00, 16:00-23:00 հերթափոխով։