Բարիստա
Coffee House Company
Նկարագրություն
Արի՜ սիրո հետևից, միացի՛ր Coffee House-ի ջերմ ընտանիքին ☕ ❤
Մեզ հետ դու կտիրապետես Բարիստայի մասանագիտության հիմնական հմտություններին, կբացահայտես սուրճի պատրաստման բոլոր գաղտնիքները, հնարավորություն կունենաս շփվել տարատեսակ մարդկանց հետ և վարակել նրանց քո դրական էներգիայով։
Մենք հենց քեզ ենք սպասում 🤗
Մեզ հետ դու կարող ես՝
- ♦️ Աշխատել աջակցող, ընկերասեր և դրական թիմում, որտեղ բոլորը կարևոր են,
- ♦️ Ունենալ կայուն աշխատավարձ և բոնուսներ, ու թեյավճար ստանալու հնարավորություն,
- ♦️ Ձեռք բերել աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- ♦️ Աշխատել հերթափոխերով,
- ♦️ Տիրապետել սուրճի և թեյի պատրաստման գաղտնիքներին,
- ♦️ Սովորել հոգատար և պրոֆեսիոնալ ղեկավարներից։
Կարող ես ծանոթանալ մեր աշխատանքային ժամերին ու պայմաններին 🔽
- 📆 6-օրյա հերթափոխային աշխատանք 1 օր ազատ 💃🏻,
- ⏰ Օրական կարող ես աշխատել 7 կամ 8 հերթափոխային ժամերով,
- ⏰ Միջին ամսական եկամուտը լրիվ դրույքի դեպքում՝ 180,000-220,000 ՀՀ դրամ (ներառյալ աշխատավարձ, թեյավճար և բոնուս)։
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 45+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: