Բարիստա
Coffee House
Նկարագրություն
Coffee House-ին անհրաժեշտ են ժպտերես աշխատակիցներ՝ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդներին բարեհամբույր սպասարկում և պատվերների ընդունում,
- Սուրճի ու ըմպելիքների պատրաստում (espresso, latte, cappuccino և այլն),
- Խմիչքների և մենյուի որակի պահպանում,
- Գանձապահի աշխատանք՝ գումարի ընդունում և հաշվի տրամադրում,
- Աշխատատեղի մաքրություն և սանիտարական նորմերի պահպանում։
🟤 Լրացուցիչ պարտականություններ
- Սարքավորումների ճիշտ օգտագործում ու խնամք,
- Ապրանքների պաշարների վերահսկում (սուրճ, կաթ, քաղցրավենիքներ և այլն),
- Թիմի հետ համագործակցություն հաճախորդների արագ ու արդյունավետ սպասարկման համար,
- Հաճախորդների հարցերին պատասխանել և մենյուի վերաբերյալ խորհուրդներ տալ։
Պահանջներ
- Կրթություն՝ չի պահանջվում,
- Աշխատանքային փորձ՝ չի պահանջվում,
- Արագաշարժ, բարեհամբույր։
Coffee House-ը հիմնադրվել է 2015թ.-ին երկու ուսանողի՝ Հարությունի և իր ընկերոջ կողմից: Առաջին մասնաճյուղը բացվել է Հայ-Ռուսական համալսարանի հարևանությամբ։ Մի քանի ամիս աշխատելուց և մի քանի սխալներ գործելուց հետո փակվում է: Ցանկանալով վերսկսել Coffee House-ը` Հարությունն իր մեկ այլ ընկերոջ՝ Նարեկի հետ, ով նոր էր վերադարձել բանակից, կրկին վերաբացվում են՝ ներդնելով յուրաքանչյուրը 100,000-ական դրամ:
Տղաների գործունեության հիմքում մարդկային բարձր արժեքներն են, բարությունը, սերը և հարգանքը: Ըստ տղաների նպատակը պետք է շատ մեծ լինի, իսկ գումարն ու հաջողությունը կգան որպես հետևանք: Մինչ օրս հետևելով և պահպանելով այս արժեքները մենք դարձել ենք առաջատար և ամենամեծ take away սուրճի ցանցը Հայաստանում: