Get our free app. It won't take up space on your device

Բարի սուպերվայզեր (Bar Supervisor)

Belvik LLC

Location: Dilijan
Employment type: Full Time, Contract
Work experience: Mid level, Senior
Industry: Tourism, Hospitality, Restaurants, Food Services
Deadline:
11/27/2026

Նկարագրություն

«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը հրավիրում է աշխատանքի կազմակերպված և սպասարկման ոլորտում փորձառու բարի սուպերվայզերի, ով կհամակարգի բարի աշխատանքները, կապահովի թիմի արդյունավետ գործունեությունը և կտրամադրի հյուրերին բարձրակարգ սպասարկում։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել բարի ամենօրյա աշխատանքները և հերթափոխի ընթացքում իրականացվող գործընթացները։
  • Համակարգել բարի աշխատակիցների աշխատանքը, բաշխել պարտականությունները և վերահսկել դրանց կատարումը։
  • Վերահսկել ըմպելիքների պատրաստման և մատուցման որակը՝ պահպանելով սահմանված չափանիշները։
  • Վերահսկել դրամարկղային գործարքների ճշգրտությունը և հերթափոխի հաշվետվությունների պատրաստումը։
  • Ապահովել սպասարկման, մաքրության և սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը։

Պահանջներ

  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ HoReCa ոլորտում, ցանկալի է՝ բարի ավագի կամ այլ վերահսկողական պաշտոնում։
  • Բարի աշխատանքի կազմակերպման, ըմպելիքների պատրաստման և սպասարկման ստանդարտների իմացություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և հաղորդակցման հմտություններ։
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք հեղինակավոր հյուրանոցում,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր:
Company օverview
address
Address
Ք.Երևան, Հանրապետության 67
address
Number of employees
1-15

Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։

Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
 

Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.

We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.

 

 

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media