Բանվոր-փաթեթավորող
Maranik
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում երիտասարդների՝ Մառանիկ ձավարեղենի արտադրամասում բանվոր-փաթեթավորող աշխատելու համար։
Պարտականություններ
- Արտադրանքի տեսակավորում,
- Ապրանքների փաթեթավորում։
Պահանջներ
- Պարտաճանաչ, արագաշարժ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 08։30-17։30, կիրակի հանգիստ։
Աշխատավարձը՝ սկսած 250,000 ՀՀ դրամից։
Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Թբիլիսյան խճ. 25 հասցե։
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: