Բանվոր
Ակվատուս ՍՊԸ
Նկարագրություն
«Ակվատուս» ՍՊ Ընկերությանը անհրաժեշտ է Բանվոր, շինարարական ապրանքներ ներմուծող կազմակերպությունում աշխատանքային բնականոն գործընթացը ապահովելու համար։
Պարտականություններ
- Կատարել պահեստում ապրանքների տեղափոխման, բեռնման և բեռնաթափման աշխատանքներ,
- Կատարել առաքվող ապրանքների բեռնաթափում հաճախորդի նշած հասցեում,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջները
- Միջնակարգ կրթություն,
- Ազնվություն, պարտաճանաչություն,
- Արագաշարժություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն,
- Պարտաճանաչություն,
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-17։00, կիրակի՝ հանգիստ։
Աշխատավարձը ըստ հարցազրույցի արդյունքների։
“Ակվատուս” ընկերությունը հիմնադրվել է մոտ 20 տարի առաջ: Ակվատուս ընկերության ստեղծման հիմնական գաղափարը ի սկզբանե եղել է ժամանակակից շոգեբաղնիքների և լողավազանների պատրատումն ու ներմուծումը Հայաստանյան շուկա: Մեր ընկերությունն իր աշխատանքների և կազմակերպվածության շնորհիվ իրականացրել է բազմաթիվ խոշոր նախագծեր, թվենք մի քանիսը` Gold’s Gym 50 մետրանոց օլիմպիական լողավազան, որը հագեցած է գերժամանակակից ջրի ախտահանման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս պահել ջրի բարձր որակը, օգտագործելով քիմիկատների մինիմալ քանակ, Grand Sport լողավազան, Թուֆենկյան ընկերության լողավազանները, Անի Պլազա հյուրանոցի լողավազան, Էրեբունի Պլազա հյուրանոցի լողավազան, Մետրոպոլ հյուրանոցի լողավազան, Դիլիջանի միջազգային դպրոցի լողավազան և ուրիշ խոշոր ընկերություններ: Մենք հպարտանում ենք մեր բոլոր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և դու կարող ես լինել նրանցից մեկը։