
Բաժնի պետ
Electric Networks of Armenia
Նկարագրություն
Ընկերությունը հրավիրում է աշխատանքի գլխավոր գրասենյակի (ք․ Երևան, Արմենակյան 127) հաշվապահական ստորաբաժանման բաժնի պետի
Պարտականություններ
- գլխավոր հաշվապահի տեղակալ
- բաժնի պետ
- բաժնի պետի տեղակալ
- առաջատար հաշվապահ
Պահանջներ
- բարձրագույն կրթություն տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ,
- հաշվապահության բնագավառում աշխատանքային փորձ,
- ՖՀՄՍ-ների, հարկային օրենսդրության կիրառման իմացություն,
- հաշվապահական որակավորում (ՀՀԱԱ, ACCA և այլն),
- համակարգչային գիտելիքների բավարար իմացություն (Microsoft Office, 1C…),
- օտար լեզուների իմացություն,
- ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն, թիմային մտածողություն,
- միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու, ղեկավարելու, վերահսկելու ունակություն՝ առանց աշխատանքի որակի կորստի,
- վերլուծական մտածողություն,
- նոր բաներ սովորելու ցանկություն,
- արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու ունակություն,
- առաջնորդության և որոշումներ կայացնելու հմտություններ,
- խնդիրների լուծման, կոնֆլիկտների հարթման հմտություններ և սթրեսակայունություն,
- ժամանակի ռացիոնալ կառավարման հմտություններ,
- ուշադրություն մանրամասերի և ճշգրտության նկատմամբ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
երկուշաբթիից ուրբաթ, 9:00-ից 17:00
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամաբ և իրացմամբ ՀՀ տարածքում: