Get our free app. It won't take up space on your device

B2G (Business-to-Government) մասնագետ

HR solutions Armenia LLC

Location: Remote
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
11/22/2025

Նկարագրություն

Ուշադրություն․ հաստիքի համալրման գործընթացը համակարգվում է HR Solutions Armenia ընկերության կողմից։

Ընկերության մասին

«Փրոմոուշն» ՍՊԸ-ն հանդիսանում է համալիր գնումների խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն Հայաստանում։

Մենք մասնագիտացած ենք պետական և դոնորային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացներում՝ ներառյալ էլեկտրոնային գնումները, մրցույթները և աճուրդները։

Մեր գործընկերների շրջանակը ընդգրկում է ինչպես պետական մարմիններ, այնպես էլ մասնավոր ընկերություններ և հանրային կազմակերպություններ։

Մեր նպատակը հստակ է՝ բարձրացնել պետական գնումների ոլորտի արդյունավետությունը՝ առաջարկելով պրոֆեսիոնալ աջակցություն, թափանցիկություն և երկարաժամկետ գործընկերություն։

Պաշտոնի մասին

Մենք փնտրում ենք B2G մասնագետի, ով կդառնա մեր աճի առանցքային մասնակիցը՝ ուղղված պետական և կիսապետական կառույցների հետ նոր գործընկերային հարաբերությունների ձևավորմանը։

Այս դերը հիանալի հնարավորություն է այն մասնագետի համար, ով սիրում է բանակցել, կառուցել վստահելի հարաբերություններ և նպաստել բիզնեսի ընդլայնմանը պետական հատվածում։

Քո հիմնական պարտականությունները կլինեն՝

  • Նոր գործընկերների ներգրավում պետական և կիսապետական կազմակերպություններից,
  • Գործընկերային կապերի կառուցում և պահպանում՝ հիմնված վստահության և փոխշահավետության վրա,
  • Մասնակցություն գնումների ոլորտի նախագծերին, մրցույթների և գործարքների նախապատրաստմանը,
  • Առաջարկությունների մշակում և ներկայացում ղեկավարությանը՝ ռազմավարական որոշումների կայացման համար,
  • Գործարքների ամբողջական կյանքի ցիկլի կառավարում՝ բանակցությունից մինչև պայմանագրի կնքում։

Պահանջներ

  • Բարձրագույ կրթություն,
  • Վաճառքների և բանակցությունների առնվազն 2 տարվա փորձ (B2B կամ B2G ոլորտում),
  • Համոզիչ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Պետական գնումների գործընթացների իմացությունը՝ առավելություն է,
  • Ինքնուրույն և նախաձեռնողական աշխատանքային ոճ,
  • Թիմային մտածելակերպ և արդյունքի հասնելու ձգտում։

Մենք առաջարկում ենք՝

  • Ազատ աշխատանքային գրաֆիկ,
  • Արդյունքահեն վարձատրություն․ գործարքային համակարգ՝ պայմանագրային գումարի 5%
    (Քննարկելի է նաև ֆիքսված ամսական հիմք՝ ընդհանուր պարգևատրման կառուցվածքից բխող համամասնությամբ),
  • Մինչև 100 մլն դրամ նոր պայմանագրերի ուղղությամբ աշխատանքում անմիջական մասնակցություն,
  • Մասնագիտական աճի և ներգրավվածության լայն հնարավորություններ,
  • Աշխատանք ընկերությունում, որը գնահատում է նախաձեռնողականությունը և վստահությունը։

Ինչու՞ հենց դու

Եթե ունես վաճառքի հոգեբանություն, բանակցություններում վստահ ես, տեսնում ես պետական հատվածում համագործակցության մեծ ներուժ և ուզում ես քո մասնակցությունը ունենալ բիզնեսի զարգացման գործընթացում՝ մենք փնտրում ենք հենց քեզ։

Միացիր թիմին, որը փոխում է պետական գնումների մշակույթը՝ պրոֆեսիոնալիզմի և գործընկերության միջոցով։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Family medical insurance
Family medical insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media