Get our free app. It won't take up space on your device

B2B վաճառքի պատասխանատու

EPODEX

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
11/24/2023
Job posting has expired

EPODEX ARMENA ընկերությունը, որին ՀՀ-ում ներկայացնում է «INTEXT Group»-ը, աշխատանքի է հրավիրում կորպորատիվ (B2B, B2G) վաճառքի փորձառու մասնագետների գերմանական արտադրող ընկերության արտադրատեսակները ներկայացնելու և վաճառքները խթանելու նպատակով.

Պարտականություններ՝

• Շուկայի ուսումասիրություն, վերլուծություն, կոմերցիոն առաջարկների ներկայացում,

• Բանակցությունների վարում և գործնական հանդիպումների իրականացում,

• Վաճառքների խթանում և ծավալների ընդլայնում,

• Կորպորատիվ հաճախորդների ներգրավում, հեռախոսազանգերի կատարում, պայմանավորվածությունների ձեռքբերում, հանդիպումների կազմակերպում,

• Պոտենցիալ գործընկերների պահանջմունքների բացահայտում,

• Անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների տրամադրում անմիջական ղեկավարին։

Պահանջներ՝

• Առնվազն 2 տարվա B2B վաճառքի փորձ /համապատասխան ոլորտում/,

• Բարձրագույն կրթություն,

• Ճկուն հաղորդակցման և գործարար նամակագրության հմտություններ,

• Վաճառքի և բանակցային հմտություններ,

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն և ժամանակի կառավարում,

• MS Office-ի (Word, Excel) տիրապետում

• Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ՝

• Վարձատրությունը՝ Ֆիքս. աշխատավարձ + % վաճառքներից,

Company օverview
address
Address
Երևան, Պարույր Սևակի փողոց, 8
address
Number of employees
1-15
Phone
Phone
3743307407

EPODEX-ը գերմանական արտադրող ընկերություն է՝ մասնագիտացած էպօքսիդային խեժերի և խեժային հիմքով տարատեսակ ներկանյութերի արտադրության մեջ։ Հիմնադրվել է 2019թվականին Դյուսելդորֆ քաղաքում, գործունեությունը ի սկզբանե ծավալել է Գերմանիայում, սակայն ներկայումս մասնաճյուղերը զարգանում են ինչպես Եվրոպայի (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, Դանիա, Նիդերլանդներ), այնպես էլ ԱՄՆ-ի սահմաններում։ EPODEX-ը հայկական շուկա մուտք է գործել 2020 թվականից և ներկայումս EPODEX Armenia-ն գերմանական ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տարածաշրջանում։ համատեղելով որակյալը ու մատչելին EPODEX-ը զուգահեռում է այն անվտանգության գործոնի հետ ևս՝ առաջարկելով ամբողջապես անվնաս և էկոլոգիապես մաքուր արտադրանք։

Էպօքսիդային խեժով իրագործելի է ցանկացած լիցքային , մակերեսային և կաղապարված աշխատանք , որը և անծայրածիր հնարավորություններով է օժտում՛ հիմնավորելով ընկերության կարգախոսը՝ «Epodex` երևակայությունից իրականություն»։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking

Spread the word! Share this job on social media