B2B Վաճառքի Մենեջեր
Hellotex
Նկարագրություն
Հելլոտեքս ընկերությանն անհրաժեշտ է B2B վաճառքի մենեջեր:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել վաճառքների պլանավորում և կազմակերպում։
- Ապահովել վաճառքի դինամիկ աճ
- Ապահովել կազմակերպության ամսեկան և տարեկան ակնկալվող վաճառքի ցուցանիշները
- Հետազոտել շուկան, գտնել նոր հաճախորդներ և գործընկերներ։
- Կապ հաստատել առկա և պոտենցիալ գործընկերների հետ, ներկայացնել ապրանքատեսակները և բրենդը։
- Կազմակերպել հանդիպումներ և արդյունավետ բանակցություններ վարել
- Պահպանել հաճախորդների բազան և ապահովել երկարաժամկետ համագործակցություն
Անհրաժեշտ հմտություններ
- Գրագետ և հստակ խոսք, հաղորդակցվելու և բանակցելու լավ հմտություններ
- Պարտաճանաչություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ճնշման տակ աշխատելու ունակություն
Hellotex ընկերությունը տեքստիլի և գուլպաների արտադրության ոլորտում Հայաստանյան խոշոր ձեռնարկություններից է: Այն հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունը համագործակցում է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան պատվիրատուների հետ և իր հաստատուն տեղն է գրավում շուկայում: