B2B վաճառքի մենեջեր
SDM LLC
Նկարագրություն
Էսդիեմ կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում B2B վաճառքի մենեջերի HoReCa ոլորտում ներկայացնելու ընկերության ապրանքանիշերը (Tork, Grass, ProService, FrekenBok և այլն)։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել ընկերության ապրանքատեսականու վաճառք,
- Կատարել շուկայի վերլուծություն (հավանական հաճախորդ, մրցակիցներ),
- Իրականացնել հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում, նրանց խնդիրների և առաջարկների արագ արձագանք և լուծում։
Պահանջներ
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է B2B ոլորտում,
- Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է,
- Արագ որոշում կայացնելու կարողություն և ճկունություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բանակցելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամանակի օպտիմալ կառավարում,
- Սպասարկման և գրագետ հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության և պունկտուալության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 8։30-17։30, շաբաթ 09։00-13։00
Աշխատավարձը սկսած 300,000 դրամից
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։
Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում: Համագործակցում ենք գրեթե բոլոր ցանցային և ոչ ցանցային սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում: Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ), Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ) Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման թաց անձեռոցիկներ,)