
B2B մեծածախ վաճառքի մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
Էլդորադո Ընկերությունը աշխատանքի է հրավիրում B2B մեծածախ վաճառքի մասնագերների, ովքեր միանալով Ընկերության արհեստավարժ թիմին կապահովեն Ընկերության ընդլայնումը տեղի և միջազգային շուկայում։
Պարտականություններ
- Հաճախորդների ակտիվ որոնում և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցում։
- Հաճախորդներին գործող ակցիաների և Ընկերության ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում։
- Կոմերցիոն առաջարկների կազմում, բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում։
- Բաժնի ամենօրյա քննարկումներին մասնակցություն և շուկայում առաջխաղացման նոր առաջարկների ներկայացում։
- Առկա խնդիրների վերհանում և դրանց լուծման կառուցողական առաջարկների ներկայացում։
- Շուկայի մշտական վերլուծություն և մրցակցային դաշտի մոնիթորինգի իրականացում։
- Շաբաթական և ամսական կատարողականի (KPI) արդյունքների հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, վաճառքների կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքների կամ գործընկերային հարաբերությունների կառավարման ոլորտում։
- Գերազանց բանակցային հմտություններ և համոզիչ հաղորդակցության կարողություններ։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում։
- Վերլուծական մտածողություն և շուկայի ուսումնասիրության հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողական մոտեցում։
- MS Office փաթեթի և CRM համակարգերի լավ իմացություն։
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ դուք կունենաք՝
- Անվճար առողջության ապահովագրություն,
- Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Արագացված դասընթացի անվճար իրականացում,
- Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
- Դինամիկ աճող, կայուն գործատու։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին, նպատակ դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2