Get our free app. It won't take up space on your device

Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության ինտերնետային ռեսուրսների և հավելվածների սպասարկման բաժնի պետ (ծածկագիր` 1-2.1-24)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Industry: Government, Non Commercial
Deadline: 12/2/2022
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Not required

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,
  • ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (ազատ),
  • անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Բաժնի պետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • ապահովում է Ազգային ժողովի պաշտոնական կայքի (www.parliament.am, ինտերնետային և ինտրանետային էջեր) և դրա հիմքում ընկած տվյալների բանկերի հիման վրա ձևավորված միասնական տեղեկատվական համակարգի ծրագրավորումը, նոր տվյալների բանկերի ստեղծումը, թեստավորումը, վարում է Ազգային ժողովի կայքը (4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն),
  • կազմակերպում և իրականացնում է Ազգային ժողովի կայքերի և հավելվաշների, ինչպես նաև դրանց հիմքում ընկած տեղեկատվական համակարգերի կառավարումը, անհրաժեշտության դեպքում աջակցում դրանց օգտագործման հմտությունների յուրացմանը,
  • առաջարկում է նոր վեբ կամ հավելվածային լուծումներ Ազգային Ժողովի աշխատանքների բարելավման և խնդիրների լուծման նպատակով, անհրաժեշտության դեպքում ներկայացնում լուծումների տեխ․ առաջադրանքներ և գնումներ առաջարկներ,
  • իրականացնում է Բաժնի աշխատողների մասնագիտական հրահանգավորումը և ապահովում է նրանց մասնագիտական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների առկայությունը,
  • ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը տեխնիկական միջոցառումների իրականացման շրջանակներում
  • իր լիազորությունների սահմաններում իրականացնում է Բաժնի գործառույթներից բխող այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 2022թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2 դեկտեմբերի 2022թ.:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106:

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
  • պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  • արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
  • մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով և դրանց պատճեններով: