Այգու պատասխանատու
Naughty Orchards
Փնտրում ենք այգու պատասխանատու Արմավիրի Բաղրամյան համայնքում ինտենսիվ այգիներում մշտական աշխատանքի համար։
Առաջարկում ենք բարձր աշխատավարձ, պարգեւավճարներ, գործից հասկացող պռոֆեսիոնալ թիմ սովորելու ու մասնագիտական աճի հնարավորությամբ։
Պարտականություններ
- դաշտում ծառերի աճի մոնիտորինգ,
- ոռոգման համակարգի աշխատանքի մոնիտորինգ,
- սրսկումների ու աշխատուժի աշխատանքի որակի վերահսկողություն,
- դեղերի-պարարտանյութերի, դիզելի, գործիքների պատվիրում, ու ընդունում պահեստ,
- աշխատանքի պլանավորում,
- աշխատանքի ու աշխատուժի ժամերի գրանցում։
Պահանջները
- Սիրի հողը ու հողի հետ աշխատանքը,
- ունենա քթածակ,
- Լինի ազնիվ ու պարտաճանաչ,
- Մեքենա վարել իմանա,
- Բնակվի արմավիրի մարզում կամ Բաղրամյան համայնքից ոչ հեռու,
- ակտիվ աշխատելու է ջրման եւ դեղերի ու պարարտացումների պատասխանատուների հետ։
Հետաքրրքված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին կամ նամակի միջոցով։
Նոթի օրչարդս ընկերությունը զբաղվում է ինտենսիվ այգեգործությամբ: Աճացնում ենք գիլաս: