Get our free app. It won't take up space on your device

Այգեպան (Թումո)

Tumo Center for Creative Technologies

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Manual Labor, Sanitation
Deadline:
10/5/2023
Job posting has expired

Աշխատանքի նկարագիր

Իրականացնել սեզոնային այգեգործական աշխատանքներ, օրինակ՝ հողի պարարտացում, փոխտնկում, էտում եւ խոտի հավասարեցում, բույսերի հիվանդությունների զննում, հիվանդ եւ վնասված բույսերի վերականգնում եւ աճեցում, այգեգործական գործիքների եւ սարքավորումների շահագործում, ծաղիկների խնամք։

Պարտականություններ և անհրաժեշտ հմտություններ

  1. Գիտելիքներ այգեգործության բնագավառում,

  2. Այգեգործական գործիքները շահագործելու հմտություն, ինչպիսիք են՝ սերմնացան մեքենա, էտող գործիքներ, եւ այլն,

  3. Քիմիական նյութեր սրսկելու հմտություն,

  4. Ոռոքման համակարգի աշխատանքների իրականացում,

  5. Մոնտաժման աշխատանքների իրականացում,

  6. Ջրցայտների ֆիլտրների մաքրում և սպասարկում։

Դիմորդը պետք է ընդունակ լինի հաճախակի քայլելու, կանգնելու, կռանալու եւ ձեռնասայլակներ տեղաշարժելու։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը / CV-ն ուղարկել ստորև նշված էլ. Հասցեին կամ բերել Թումո և թողնել անվտանգության աշխատակցի մոտ:

Company օverview
address
Address
Հալաբյան/16
Phone
Phone
+374 10 39 84 13
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ 2011-ին առաջին կենտրոնի բացումից ի վեր Հայաստանում գործում է չորս Թումո կենտրոն՝ Երևանում, Դիլիջանում (Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ), Գյումրիում և Ստեփանակերոտւմ (ՀԲԸՄ հետ համագործակցությամբ)։ Նախագծվում է նաև նոր Թումո կենտրոնի բացումը սահմանամերձ Տավուշի Կողբ գյուղում։ Թումոյի կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները՝ ինքնուսուցման հատուկ ծրագրի և դասընթացների միջոցով ծանոթանում են կենտրոնի չորս հիմնական կրթական ոլորտներին (ֆիլմերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և խաղերի ստեղծում) և 10 լրացնող հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, լուսա¬նկարչությունը, երաժշտությունը և այլն։
See more

Spread the word! Share this job on social media