
Ախտահանող
Arzni poultry farm
Նկարագրություն
«Արզնի» թռչնաֆաբրիկան աշխատանքի է հրավիրում ընկերություն ելումուտ անող մեքենաների ախտահանող, ով ապահովելու է ընկերության սանիտարահինգենիկ նորմերը:
Պարտականություններ
- Հանձնարարված աշխատանքների կատարում,
- Կազմակերպության գույքի պահպանում և անվտանգ միջավայրի ապահովում:
Պահանջներ
- Տարիքը՝ 22-40 տարեկան,
- Շփման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հանձնարարությունների անթերի կատարում, հրահանգներին հետևելու պատրաստակամություն,
- Սթրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Բծախնդրություն, ճշտապահություն,
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն,
- Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 07:00-ից 18:00:
Աշխատավարձը` 250000 դրամ:
Ցանկալի է դիմորդը լինի Կոտայքի մարզից՝ Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան, Նոր Հաճն, Հրազդան և այլն։
Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել՝ 055 84 55 00:
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀