Get our free app. It won't take up space on your device

Ավտոշարասյան պատասխանատուի օգնական

ECO BUILDING LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Industry: Architecture, Construction
Students will also be considered
Deadline:
12/11/2025

Նկարագրություն

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոշարասյան պատասխանատուի օգնականի։

Պարտականություններ

  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների երթուղիների և ժամանակացույցերի կազմման և կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համակարգման գործառույթներում,
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների օրինական և անվտանգ տեղաշարժի համար ուղեկցող փաստաթղթերի կազմման և ձևակերպման (ավտոմատյաններ, ընդունման վկայականներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր) գործառույթներում,
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, փաստաթղթերի, լիցենզիաների և անսարքությունների վերաբերյալ հաշվառման վարման գործառույթներում,
  • Վերահսկել տրանսպորտային միջոցների փաստաթղթերի (երթուղային թերթիկներ, ԱՊՊԱ, Տեխզննություն և այլն) պատշաճ վիճակը,
  • Օգնել ավտոշարասյան պատասխանատուին ավտոշարասյան շահագործման, ծախսերի և տեխնիկական վիճակի մասին հաշվետվությունների մշակման գործառույթներում,
  • Ավտոշարասյան պատասխանատուի կողմից հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • MS EXCEL (պարտադիր) և ՀԾ ծրագրերի լավ իմացություն և նշված ծրագրերով աշխատելու փորձ,
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Բարձրագույն կրթությունը տեխնիկական կամ հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն,
  • Կդիտարկվեն նաև հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ն, շաբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ն:

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media