
Ավտոպարկի վարիչ
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է ավտոպարկի վարիչ:
Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ.Ջրարբի:
Պարտականություններ
- Ապահովել Ընկերության բոլոր բաժանմունքների կողմից մեքենա մեխանիզմների պատվերների կատարումը, տրանսպորտի աշխատանքը,
- Ապահովել մեքենա մեխանիզմների վերանորոգման աշխատանքները, ժամանակին պատվիրել և վերահսկել փոխարինվող դետալների մուտքագրումն ու դուրսգրումը,
- Հետևել տեխնիկայի փաստաթղթերի ճշտությունն ու պիտանելիության ժամանակահատվածը,
- Վերահսկել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը, պարտականությունների և հանձնարարականների ժամանակին կատարումը,
- Ներկայացնել հաշվետվություններ վառելիքի և քսայուղերի, մեքենաների և մեխանիզմների վերանորոգման աշխատանքների և տեղադրված դետալների մասին,
- Պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն
- Խնդրահարույց իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու և կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 6 օրյա գրաֆիկ:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գե