Get our free app. It won't take up space on your device

Ավտոպարկի ղեկավար

Duson

Location: Ararat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Installation, Maintenance, Repair
Deadline:
7/24/2026

Նկարագրություն

«Պրոմաս» ընկերությունը հրավիրում է աշխատանքի ավտոպարկի ղեկավարի։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության ավտոպարկի ամենօրյա աշխատանքը
  • Հետևել ավտոմեքենաների տեխնիկական վիճակին և շահագործման կանոնների պահպանմանը
  • Վերահսկել ավտոմեքենաների պարբերական տեխնիկական սպասարկման, վերանորոգման և ախտորոշման գործընթացները
  • Հետևել ավտոմեքենաների արտաքին և ներքին մաքրությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց տեղափոխումը ավտոլվացման և քիմմաքրման ծառայությունների կետեր
  • Ապահովել ավտոմեքենաների ժամանակին տեղափոխումը մասնաճյուղերի և այլ նշանակման վայրերի միջև
  • Վերահսկել տեխզննման, ապահովագրության և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ժամկետները
  • Վարել ավտոպարկի հաշվառումը և պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ
  • Մշտապես հետևել ավտոպարկի արդյունավետ և անխափան աշխատանքին

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
  • Ավտոմեքենաների տեխնիկական կառուցվածքի և շահագործման վերաբերյալ գիտելիքներ
  • Մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու փորձ
  • Վարորդական իրավունք և առնվազն 3 տարվա վարորդական փորձ ավտոմեքենաների վերանորոգման/աշխատանքի վերահսկման ոլորտում,
  • Microsoft Office ծրագրերի (Word, Excel) բազային իմացություն
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում, հետևողականություն և ճշտապահություն
  • Խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ առաջարկելու կարողություն

Company օverview
address
Number of employees
151-500
Phone
Phone
033105047

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:

Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:

Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:

Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media