Ավտոպահեստամասերի վաճառքի մասնագետ
VoltCar LLC
Նկարագրություն
Voltcar Parts ավտոպահեստամասերի խանութը փնտրում է փորձառու մասնագետի՝ հաճախորդների սպասարկման, պահեստամասերի վաճառքի և Չինաստանից պատվերների կազմակերպման համար։
Պարտականություններ
-
Հաճախորդների սպասարկում և ավտոպահեստամասերի վաճառք։
-
Պահեստամասերի որոնում և ընտրություն՝ ըստ մոդելի և VIN կոդի։
-
Չինացի մատակարարների հետ հաղորդակցություն WeChat-ի միջոցով։
-
Պահեստամասերի գների ճշտում և պատվերների կազմակերպում։
-
Պատվերների ընթացքի վերահսկում և հաճախորդների տեղեկացում։
-
Պահեստամասերի հաշվառում և մնացորդների վերահսկում։
Պահանջներ
-
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը՝ առավելություն)։
-
Ավտոպահեստամասերի վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
-
Ավտոմեքենաների կառուցվածքի և պահեստամասերի լավ իմացություն։
-
VIN կոդով պահեստամասերի որոնման և ընտրության հմտություններ։
-
Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, այդ թվում՝ գրավոր։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Համակարգչային գրագիտություն և մատակարարների հետ նամակագրություն վարելու կարողություն։
-
Պատասխանատվություն, հաղորդակցման և վաճառքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր, ժամը 10․00-19․00։
Վոլտքար ընկերությունը գործում է 2023 թվականից և մասնագիտացած է Չինաստանից էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի ոլորտում։
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ Voltcar՝ ավտոմեքենաների ներմուծում և վաճառք, Voltcar Service՝ մասնագիտացված տեխնիկական սպասարկում և վերանորոգում, Voltcar Parts՝ ավտոպահեստամասերի ներմուծում և վաճառք։
Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել որակյալ և համալիր ծառայություններ՝ ավտոմեքենայի ձեռքբերումից մինչև հետագա սպասարկում։