Ավտոծառայության պետ / Մենեջեր
Vedi Alco
«Վեդի Թրեյդ» ՍՊԸ-ն փնտրում է Ավտոծառայության պետ / Մենեջեր
Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան
Պարտականություններ՝
- Ավտոմեքենաների հետ կապված ամենօրյա աշխատանքների կազմակերպում և վերահսկում
Պահանջներ՝
- Ավտոծառայության ոլորտում կառավարման փորձ (առնվազն 2 տարի)
- Ավտոմեքենաների կառուցվածքի և տեխնիկական մասի գերազանց իմացություն
Աշխ. ժամեր՝ 08:30-18:00 երկուշաբթի-ուրբաթ
Դիմելու համար՝ Զանգահարել 098 109050 հեռախոսահամարով երկ-ուրբաթ մինչև ժ. 18:00
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: