
Ավտոամաբարձիչի (Кар) վարորդ
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
«Էֆֆեկտ Գրուպ» (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավտոամբարձիչի (Кар) վարորդի, ով ունի համապատասխան փորձ:
Պարտականություններ
- Արտադրությունում բեռների տեղափոխում և բարձրացում ավտոամբարձիչով,
- Բեռնում և բեռնաթափում՝ ըստ արտադրական և պահեստային անհրաժեշտությունների,
- Ավտոամբարձիչի տեխնիկական վիճակի վերահսկում և առկա խնդիրների մասին հաղորդում,
- Անվտանգության կանոնների պահպանում տեխնիկա շահագործելիս:
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հատուկ տեխնիկայի շահագործման վկայականը ցանկալի է,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատասիրություն և ճշտապահություն:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը գտնվում է Շիրակի 2/5 հասցեում:
Դիմելու համար կարող եք զանգահարել 098-777-287 հեռախոսահամարին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: