Ավտո էլեկտրիկ (էլեկտրական մեքենաների սպասարկում)
VoltCar LLC
Նկարագրություն
Վոլտքար ընկերությունը փնտրում է ավտո էլեկտրիկի, ով կաշխատի էլեկտրական մեքենաների հետ։ Աշխատանքին զուգահեռ տրամադրվում է անհրաժեշտ ուսուցում և աջակցություն։
Պարտականություններ
- Էլեկտրական մեքենաների էլեկտրական համակարգերի դիագնոստիկա և վերականգնում,
- Մեքենայի ֆիզիկական SIM քարտի տեղադրում և ակտիվացում,
- Ծրագրային խնդիրների հայտնաբերում և լուծում,
- Master Account-ի ակտիվացում,
- Կապ չինացի և ռուս գործընկերների հետ,
- Այլ պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Ցանկալի է փորձ ավտոմեքենաների էլեկտրական համակարգերի հետ աշխատանքի մեջ (էլեկտրամոբիլների փորձը՝ առավելություն),
- Տեխնիկական նյութերի որոնման և յուրացման հմտություն ինտերնետում,
- Ռուսերենի լավ իմացություն (անգլերենի իմացությունը՝ առավելություն),
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն,
- Վարորդական իրավունքի առկայություն և վարելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր։
Վոլտքար կազմակերպությունը գործում է 2023 թվականից, մենք զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքով, որոնք ներմուծում ենք Չինաստանից: Նաև զբաղվում ենք օգտագործված էլեկտրոմոբիլների առք ու վաճառքով: Տրամադրում ենք երաշխիք ինչպես նոր, այնպես էլ օգտագործված էլեկտրոմոբիլների համար: Էլեկտրոմոբիլները հնարավոր է ձեռք բերել կանխիկ և ապառիկ: Մեր ավտոսրահը գտնվում է Homplex Hyper Mall-ում: