Ավագ խոհարար
Marg Resort
Նկարագրություն
Մարգ Ռեզորթ նորաբաց հյուրատնային և ժամանցային համալիրը փնտրում է փորձառու, տասխանատու, աշխատասեր և իր մասնագիտությունը սիրող խոհարարի՝ մեր խոհանոցի թիմին միանալու համար։ Փնտրում ենք աշխատակցի, ով կարևորում է սննդի որակը, մաքրությունը, աշխատանքային կարգապահությունը և թիմային աշխատանքը։
Պարտականություններ
- Ուտեստների պատրաստում՝ հաստատված բաղադրատոմսերին և տեխնոլոգիական քարտերին համապատասխան
- Ժամանակին նախապատրաստել անհրաժեշտ մթերքները և ապահովել դրանց նախնական մշակումը,
- Պահպանել և հետևել մթերքի ջերմային մշակման կանոններին,
- Հետևել սննդի որակի և ժամկետների պահպանմանը,
- Աշխատել ճաշատեսակի ստանդարտեցված ժամանակացույցով,
- Ինքնուրույն պատրաստել ճաշատեսակները՝ ստանդարտեցված ձևով,
- Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում,
- Ժամանակին ուտեստը ներկայացնել մատուցողին,
- Հետևել անձնական հիգիենային,
- Ուտեստների նախապատրաստում և պատրաստում:
Պահանջներ
- Կրթություն՝ մասնագիտական խոհարարական կրթությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձ՝ ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Պարտադիր հմտություններ՝ արագ և կազմակերպված աշխատելու ունակություն, պատասխանատվություն, կարգապահություն, մաքրասիրություն, թիմային աշխատանքի հմտություն
- Ցանկալի հմտություններ՝ սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն, տեխնոլոգիական քարտերով աշխատելու փորձ, տարբեր խոհանոցային սարքավորումների հետ աշխատելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 6 օրյա:
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-18:00։
Մարգ Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացած են լեռնային մաքուր օդը, գետակների մեղմ կարկաչը, անտառային հեքիաթն ու այն ամենը, ինչը մարդուն հասցնում է ներքին խաղաղության: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, օգտվել բնության մեջ Ձեր ժամանցը կազմակերպելու տարբեր հնարավորություններից, ճաշակել մեր ռեստորանի համեղ ու էկոլոգիապես մաքուր սնունդը` միաժամանակ վայելելով չորս կողմից աչք շոյող բնության տեսարաններն ու հանգստությունը, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:
Մեզ մոտ լինելով դուք կհամոզվեք, որ Լոռին չի ձևանում, այլ ներկայանում է իր ողջ հմայքով