Ավագ վաճառքի մենեջերներ (աշխատանքային փորձով)
NOUT.AM LLC
Նկարագրություն
NOUT.AM-ը շտապ մեծացնում է վաճառքների բաժնի բոլոր թիմերը,
եթե փորձառու եք, միացեք ավագ թիմին։
փնտրում ենք Ավագ վաճառքի մասնագետների, ովքեր զբաղվում են ապրանքների վերաբերյալ խորհրդատվությամբ, գնորդների գործարքները հաստատելով և գոհունակությունն ապահովելով։
Կախված Ձեր փորձից՝ կարող ենք առաջարկել կորպորատիվ գնորդների և մանրածախ վաճառքների տեսակի ավագ մենեջերի աշխատատեղեր (հաստիքներ)։
- Ավագ մասնագետներ, որոնք գործարքներ են կնքում և վաճառք ապահովում տաք գնորդների հետ
- Ավագ մասնագետներ, որոնք զբաղվում են կորպորատիվ գնորդների ներգրավմամբ և առկա գնորդների գործարքների սպասարկմամբ
Վաճառքի ավագ մենեջերները ստանում են և՛ ֆիքսված աշխատավարձ և՛ բոնուսներ: Բոնուսները հաշվարկվում են և վճարվում են ամեն ամիս, ներառվում են արձակուրդային հաշվարկների մեջ նույնպես ամբողջությամբ (օր․ եթե Ձեր միջին վաստակած ամսական ֆիքսված+բոնուսը եղել է 650,000դր․ ապա արձակուրդ գնալիս արձակուրդայինի հաշվարկը ներառում է բոնուսը ըստ օրերի քանակի, հաշվարկները վարվում են ավտոմատացված, թափանցիկ սեփական CRM ծրագրի մեջ, որտեղ դուք օրական տեսնում եք ամեն գործարքից ձևավորվող բոնուսները)
Պարտականություններ
- Պոտենցիալ տաք գնորդներին ներկայացնել ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կազմակերպությունում գործող մեթոդների, հետևել գործարքներին, գնորդին ցուցաբերել լավ վերաբերմունք և անհատական մոտեցում
- Աշխատել Online և Offline տիրույթում գնորդներին ապահովելով առավելագույն լավ առաջարկները (Ավագ մենեջերի գերծանրաբեռնվածության դեպքում նրան կցվում է մշտական կոորդինատոր (օգնական), ընթացիկ պրոցեսները մասշտաբավորելու համար)
Պահանջներ
- Կարճ փորձաշրջան անցնելու պատրաստակամություն
- Բարձրագույն կրթություն կամ տեխնիկում, առավելագույն կիրթ խոսք և բանակցային հմտություններ
- Ընդհանուր աշխատանքային փորձը ցանկալի է 2 տարի և ավելի,
- Մասնագիտական թրեյնինգներին մասնակցելու և նոր հմտություններ ձեռք բերում վստահ ցանկություն
- MS Office և ծրագրերի իմացությունը պարտադիր է,
- Աշխույժություն և էներգետիկություն՝ օրվա ընթացքում 25-30-ից ավելի հաճախորդների հետ ուղիղ հաղորդակցվելու համար
- Պատասխանատվություն և հետևողականության զգացողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 11։00-20։00։
Գլխամասի հասցեն՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս 27/2 շենք․
NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարյերան զարգացնելու ընթացքում