Ավագ վաճառող-գանձապահ
HENDERSON Armenia
Նկարագրություն
HENDERSON տղամարդկանց հագուստի բրենդը փնտրում է նախաձեռնող, պատասխանատու և առաջնորդական հմտություններով մասնագետների՝ իր թիմին միանալու համար ավագ վաճառող-գանձապահի պաշտոնում։
Սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն զարգանալ նորաձևության ոլորտում, այլև առաջնորդել թիմ և ապահովել բարձրակարգ սպասարկման մշակույթ։
Պարտականություններ
- Խորհրդատվություն հաճախորդներին ոճի և տեսականու վերաբերյալ,
- Օգնություն հաճախորդներին՝ գտնելու իրենց անհատականությանը համապատասխանող հագուստ,
- Ապահովել սպասարկման բարձր մակարդակ և ընկերության ստանդարտների պահպանում,
- Աշխատանք դրամարկղում և ֆինանսական հաշվարկների ճշգրիտ կատարում,
- Սրահում կարգի, մաքրության և էսթետիկ տեսքի վերահսկում։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ սպասարկման ոլորտում (նախընտրելի՝ նորաձևության կամ հագուստի վաճառքում),
- Նորաձևության հանդեպ հետաքրքրություն և բրենդային ոճի ընկալում,
- Զարգացած հաղորդակցական և առաջնորդական հմտություններ,
- Թիմային աշխատանքում արդյունավետ ներգրավվելու և խնդիրները արագ լուծելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Արժանապատիվ վարձատրություն՝ հիմնված փորձի և արդյունքների վրա,
- Աշխատավարձ + ամսական բոնուսներ՝ կատարողականի հիման վրա,
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, շաբաթական 40 ժամ,
- Կարիերայի աճի հնարավորություն՝ ադմինիստրատոր կամ խանութի ղեկավարի պաշտոնի ուղղությամբ,
- Զեղչեր Henderson-ի արտադրանքի վրա,
- Մասնագիտական գիտելիքների մշտական զարգացում և ներպետական ուսուցում,
- Հնարավորություն դինամիկ, ընկերական և պրոֆեսիոնալ թիմում իրականացնել սեփական ներուժը։
Արդեն 32 տարի HENDERSON նորաձևության տունը տղամարդկանց առաջարկում է էլեգանտ և ոճային հագուստ՝ աշխատանքի և ժամանցի համար affordable luxury սեգմենտում: HENDERSON-ի բոլոր սրահներն առաջարկում են դասական բիզնես հագուստի և ամենօրյա հավաքածու: