
Ավագ քիմիկ / մանրէաբան
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
Արմենիա Վայն Ընկերությունը աշխատանքի է հրավիրում քիմիկ/ մանրէաբանի։
Պարտականություններ
- Իրականացնել պատրաստի արտադրանքի, հումքի ֆիզիկոքիմիական և մանրէաբանական անալիզներ,
- Իրականացնել նմուշառում,
- Հետևել լաբորատոր սարքավորումների ճշգրիտ աշխատանքին, անճշտությունների դեպքում հայտնել անմիջական ղեկավարին,
- Բոլոր անալիզների արդյունքները գրանցել մատյանում և համապատասխան ծրագրերում։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն քիմիայի կամ գինեգործության ոլորտում,
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- MS Office-ի իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգված աշխատելու հմտություն,
- Թիմում աշխատելու հմտություն։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.