Industry: Legal, Insurance
City: Yerevan
Salary: Մրցակցային
Employment type: Full time
Deadline: 5/27/2022
Work experience: Mid level
Գործատու կազմակերպություն՝ WISE LAW FIRM, որը հանդիսանում է փաստաբանական գրասենյակ, որը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի ոլորտում։
Աշխատանքի ժամանակաշրջանը՝ մինչև երեք ամիս փորձաշրջան, աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ անորոշ:
Պահանջվող աշխատանքային փորձ՝ առնվազն երկու տարի կորպորատիվ իրավունքի ոլորտում։
1. Իրավունքի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան (իրավունքի մագիստրոսի կամ գիտությունների թեկնածուի աստիճանները կդիտվեն որպես առավելություն)․
2. Կորպորատիվ իրավունքի իմացություն (պայմանագրային իրավահարաբերություններ, իրավաբանական անձանց հետ կապված հարցեր, աշխատանքային իրավահարաբերություններ և այլն)․
4. Համակարգչային ծրագրերի լավ իմացություն` MS Office (այդ թվում` MS Excel), հայերեն և օտարալեզու իրավական աղբյուրներ, համացանց, էլեկտրոնային նամակագրություն և այլն․
5. Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրականությունից և այլ աղբյուրներից ազատ օգտվելու հմտություններ, ազատ փաստաթղթերի կազմում, նշված լեզուներով ազատ շփում և աշխատելու հմտություններ, իրավաբանական տեքստերի թարգմանություններ)․
6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, թիմային աշխատանք։
1. Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (բանավոր և գրավոր)․
2. Իրավաբանական աուդիտ և իրավական հետազոտություններ․
3. Պայմանագրերի կազմում․
4. Բանակցությունների վարում․
5. Կազմակերպությունների գրանցում և վերակազմակերպում․
6․ Մտավոր սեփականության հետ կապված հարցեր․
7․ Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում։
Դիմելու կարգը` շահագրգիռ անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը էլեկտրոնային փոստին:
Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, ում հետ որոշվել է անցկացնել հարցազրույց: