
Ավագ ինժեներ
Էյ Էմ Գրուպ
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Ավագ ինժեներ։
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:
Պարտականություններն են՝
1. Վերահսկում և կոորդինացնում է ստորաբաժանման ներսում աշխատանքների բաշխումը աշխատակիցների միջև
2. Իրականացնում է աշխատանքների պլանավորում
3. Պատասխանատու է իր ստորաբաժանման կողմից իրականացվող նախագծերի շահութաբերության ապահովման համար
4. Պատասխանատու է ընտրված դետալների որակական հատկանիշների համար
5. Հետևում է հավաքման աշխատանքների՝ սահմանված ժամկետում կատարմանը
6.Մասնակցում է նոր շինությունների նախագծերի կառավարման ժողովներին, ներկայացնում է առաջարկություններ
7. Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Պարտադիր պայմաններն են՝
- Բարձրագույն ինժեներական/շինարարական կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Պլանավորման ունակություն
- Մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն
- Համակարգչային անհրաժեշտ ծրագրային գիտելիքներ
Աշխատավարձը՝ սկսած 800000-1000000 դրամից
Աշխատանքային ժամերն են՝ երկ-շբթ 9։00-19։00.
Հասցե՝ Երվանդ Քոչար 8/2
Նշված պայմաններին բավարարող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները էլեկտրոնային հասցեին: