Ավագ հրուշակագործ / Pastry Chef
ArtLife Property Management
Նկարագրություն
Գտնվելով Երևանի կենտրոնում՝ ArtLife Kempinski Residences Yerevan բարձրակարգ համալիրի շրջանակում՝ մենք փնտրում ենք հմուտ, փորձառու և ստեղծագործ ավագ հրուշակագործի, ով կմիանա RARE Steakhouse-ի խոհանոցային թիմին՝ ապահովելով բարձրորակ, նրբաճաշակ և յուրօրինակ աղանդերի պատրաստումը՝ համադրելով մասնագիտական վարպետությունը և ստեղծագործական մոտեցումը։
Պարտականություններ
-
Մշակել աղանդերի ինքնատիպ գաղափարներ, բաղադրատոմսեր և համային նոր համադրություններ։
-
Առաջարկել ստեղծագործական գաղափարներ սեզոնային մենյուների, հատուկ առիթների և հեղինակային աղանդերի համար։
-
Ապահովել պատրաստվող արտադրանքի համի, որակի, արտաքին տեսքի և չափաբաժինների հետևողականությունը։
-
Պահպանել սննդի անվտանգության, հիգիենայի և սանիտարական նորմերը՝ HACCP համակարգի պահանջներին համապատասխան։
-
Արդյունավետ օգտագործել բաղադրիչները, նվազեցնել սննդի կորուստները։
-
Կազմակերպել ամենօրյա նախապատրաստական աշխատանքները և ապահովել աղանդերների ժամանակին պատրաստումը։
-
Համագործակցել խոհանոցային թիմի հետ՝ աղանդերի տեսականու մշակման և կատարելագործման նպատակով։
Պահանջներ
- Ստեղծագործական մտածողություն, ինքնատիպ աղանդեր և բաղադրատոմսեր մշակելու կարողություն։
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և որակի նկատմամբ հետևողական մոտեցում։
- Աշխատանքը արդյունավետ կազմակերպելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
- Թիմում համագործակցելու կարողություն։
At ArtLife Property Management, our team is made up of experts with long-standing experience in retail, food & beverage, event production and hospitality. We speak the language of every business we manage —because we’ve been there ourselves. We create seamless operations and vibrat commercial environments.