Ավագ հաշվապահ
TAX IDEA LLC
Նկարագրություն
Ով ենք մենք
«Թաքս Այդիա»-ն հաշվապահական և հարկային խորհրդատվական ընկերություն է, որը աջակցում է բիզնեսին հաշվապահական և հարկային հաշվառման գործընթացում ։ Մենք սպասարկում ենք տարբեր ոլորտների կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր [ առևտուր, ծառայություններ, արտադրություն, ՏՏ և այլ]։
Ում ենք փնտրում
Փնտրում ենք փորձառու հաշվապահ, ով ունի առնվազն 3 տարվա փորձ, ինքնուրույն վարում է հաշվառման ամբողջական ցիկլը և վստահ կողմնորոշվում է ՀՀ հարկային օրենսդրության մեջ։
Կաշխատեք տարբեր ոլորտների և տարբեր հարկային ռեժիմներ կիրառող ընկերությունների հետ, կմասնակցեք բարդ հարցերի լուծմանն ու հաճախորդների խորհրդատվությանը։ Ձեր փորձը կօգնի նաև թիմի ավելի երիտասարդ անդամներին։
Պարտականություններ
- Ինքնուրույն վարելու եք ձեզ վստահված հաճախորդ ընկերությունների հաշվապահական և հարկային հաշվառման ամբողջական ցիկլը ՀԾ-Հաշվապահ ծրագրով՝ սկզբնական փաստաթղթերից մինչև տարեկան հաշվետվություններ
- Կազմելու և ժամանակին ներկայացնելու եք հարկային հաշվարկները (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ և այլն) և ֆինանսական հաշվետվությունները
- Հաշվառելու և վերլուծելու եք դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, հիմնական միջոցները, պաշարները, եկամուտներն ու ծախսերը
- Իրականացնելու եք հաշվարկների համադրում հաճախորդների, մատակարարների և պետական եկամուտների կոմիտեի հետ
- Գնահատելու եք հաշվառման և հարկային ռիսկերը և առաջարկելու լուծումներ
- Խորհրդատվություն եք տրամադրելու հաճախորդներին հաշվառման և հարկման ընթացիկ հարցերով
- Աջակցելու եք ՊԵԿ հարցումներին պատասխանելու և ստուգումների նախապատրաստման աշխատանքներին
- Աջակցելու եք թիմի ավելի քիչ փորձ ունեցող հաշվապահներին և ստուգելու նրանց աշխատանքը
- Հետևելու եք օրենսդրության փոփոխություններին և ապահովելու դրանց կիրառումը հաճախորդների հաշվառման մեջ
Պահանջներ
- Հաշվապահի պաշտոնում առնվազն 3 տարվա փորձ
- Հաշվառման ամբողջական ցիկլն ինքնուրույն վարելու փորձ, ներառյալ տարեկան հաշվետվությունների կազմումը
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի խորը իմացություն
- ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն և այն գործնականում կիրառելու հմտություն
- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իմացություն
- Excel-ի խորացված իմացություն (բանաձևեր, VLOOKUP/XLOOKUP, Pivot Table, տվյալների վերլուծություն)
- Ճշգրտություն, պատասխանատվություն և ժամկետները պահելու կարողություն
- Թե՛ ինքնուրույն, թե՛ թիմում աշխատելու, ստացված առաջադրանքները ճշգրիտ և ժամանակին կատարելու կարողություն
- Միաժամանակ մի քանի հաճախորդի հետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ դասավորելու հմտություն
- Հաճախորդների հետ գրագետ և վստահ հաղորդակցվելու կարողությու
Առավելություն կլինի`
- Տարբեր ոլորտների, այդ թվում՝ ԱԱՀ վճարող և արտադրական ընկերությունների հաշվառման փորձ
- ՊԵԿ ստուգումների ընթացքում աշխատելու փորձ
- ArmSoft կամ 1C ծրագրերի իմացություն
- Աշխատավարձի և դրա հետ կապված հարկերի հաշվարկի փորձ
- Մասնագիտական որակավորում
- Ռուսերենի և/կամ անգլերենի իմացություն
Ինչ ենք առաջարկում`
- Բարձր աշխատավարձ կախված փորձից և հմտություններից
- Աճի հստակ ուղի
- Մասնակցություն խորհրդատվական նախագծերին և բարդ հարցերի լուծմանը
- Աշխատանք փորձառու հաշվապահների և հարկային խորհրդատուների թիմում
- Օրենսդրական փոփոխությունների ներքին քննարկումներ և մասնագիտական դասընթացների ու որակավորման աջակցություն
- Պաշտոնական աշխատանքի ընդունում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–18:00, շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր