Ավագ հաշվապահ
HR solutions Armenia LLC
Նկարագրություն
ք. Երևան, Գևորգ Չաուշի փողոց 11/5 | Լրիվ դրույք | Երկուշաբթի-Ուրբաթ
HR Solutions Armenia-ն իր գործընկեր` Albatross Relocation միջազգային կազմակերպության համար փնտրում է փորձառու Ավագ հաշվապահի՝ ով կապահովի ընկերության և կցված հաճախորդների հաշվապահական հաշվառման ամբողջական, ճշգրիտ և ժամանակին կազմակերպումը՝ համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության և ներքին կորպորատիվ քաղաքականության, ինչպես նաև պատասխանատու կլինի ֆինանսական տվյալների համակարգված կառավարման, հաշվետվությունների պատրաստման և վերահսկման, գործող իրավական նորմերին ֆինանսական գործընթացների համապատասխանեցման համար ։
Albatross Relocation LLC-ն միջազգային գործունեություն իրականացնող ընկերություն է, որը մասնագիտացած է ռելոկացիոն ծառայությունների, օտարերկրյա բնակության թույլտվությունների (ՎՆԺ), քաղաքացիության ձևակերպման, ինչպես նաև արտերկրում բիզնեսի հիմնադրման և իրավաբանական ուղեկցման ոլորտներում։
Հիմնական գործառույթներ
- Կազմակերպել և վարել Ընկերության և հաճախորդների հաշվապահական հաշվառումը
- Ապահովել ֆինանսական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և վերահսկելիությունը
- Կարգավորել և վերահսկել հաշվապահական փաստաթղթերի շրջանառությունը
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
- Կազմել ֆինանսական հաշվետվություններ, հաշվարկներ և վերլուծություններ
- Պատրաստել և ներկայացնել հարկային հաշվարկներ և հայտարարագրեր
- Կազմել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ
- Համակարգել/վերահսկել բանկային գործարքները
- Հաշվապահական համակարգերում ճշգրիտ մուտքագրել և ստուգել տվյալները
- Ապահովել հաշվապահական և հարկային համապատասխանությունը
- Անհրաժեշտության դեպքում՝ համակարգել կրտսեր հաշվապահների կամ հաշվետարների աշխատանքը
- Կառավարել և արխիվացնել ֆինանսական փաստաթղթերը
- Տրամադրել ֆինանսական վերլուծություններ և հաշվետվություններ ղեկավարությանը
Մասնագիտական պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ հաշվապահական բոլոր ոլորտներում
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության խոր իմացություն
- Ռուսերենի գերազանց իմացություն (ընկերության ներքին հաղորդակցման լեզուն ռուսերենն է)
- ՀԾ հաշվապահական համակարգի և նմանատիպ ծրագրերի իմացություն
- Microsoft Office-ի, մասնավորապես Excel-ի առաջադեմ տիրապետում
- Ֆինանսական վերլուծական մտածողություն և բարձր ճշգրտություն
- Պատասխանատվության բարձր զգացում և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն
Հավելյալ նշումներ
Սույն հաստիքի համալրումը իրականացվում է HR Solutions Armenia LLC-ի կողմից, որը իրականացնում է Albatross Relocation LLC-ի համար համապատասխան թեկնածուների ընտրության, գնահատման և ներկայացման ամբողջ գործընթացը՝ ապահովելով մասնագիտական և օբյեկտիվ համալրում։
Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ թե պարզապես հերթական հաշվապահի, այլ ազդեցություն ունեցող մասնագետի դերը, ապա այս հաստիքը հենց այն է, ինչ փնտրում եք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: