Ավագ հաշվապահ
EcoVille.Solar
Նկարագրություն
ԷկոՎիլ ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:
Պարտականություններ
-
Իրականացնել ընկերության արտադրական և ոչ արտադրական գործունեության հաշվապահական հաշվառում,
-
Կազմել և վարել հաշվապահական փաստաթղթեր,
-
Իրականացնել ստացված ծառայությունների և ապրանքների մուտքագրման փաստաթղթերի ձևակերպում,
-
Կատարել հիմնական միջոցների ձևակերպում և հաշվառում,
-
Վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
-
Հաշվարկել և ձևակերպել կազմակերպության աշխատակազմի հետ կապված բոլոր ծախսերը՝
(աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդայիններ, նպաստներ, տրանսպորտային և գործուղման ծախսեր), -
Պատրաստել և ներկայացնել հարկային հաշվետվություններ՝ համաձայն գործող օրենսդրության,
-
Ապահովել հաշվապահական փաստաթղթաշրջանառության ճշգրտությունն ու ամբողջականությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հարկային և աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն,
- Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի իմացություն,
- Ֆինանսական հաշվառման վարման ձևերի և կարգի, հաշվապահական ընթացակարգերի, օրենքների, կանոնակարգերի և ստանդարտների իմացություն,
- Նվազագույնը 3 տարվա փորձի առկայություն տվյալ ոլորտում,
- Թիմային աշխատանքի կարողություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն էլ. հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով <<Ավագ հաշվապահ>> անվանումը:
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!