Ավագ Հաշվապահ
Autolab
Նկարագրություն
Autolab-ը փնտրում է ավագ հաշվապահ։
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասխան պետական մարմիններին,
- Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում, աշխատակիցներին իրազեկում,
- Ներմուծման և արտահանման փաստաթղթավորում, հայտարարագերերի կազմում,
- Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն, շահութաբերության, ծախսերի, եկամուտների և պարտքերի գնահատում,
- Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների վերահսկում և ամփոփում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կամ տեղեկությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
- Վարկերի, լիզինգների, ֆինանսական պարտավորությունների հաշվառում և կառավարում,
- Հաշվապահական փաստաթղթերի արխիվացման, պահպանման ժամկետների վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում կամ հարակից ոլորտ),
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսգրքի և ֆինանսական հաշվետվության ստանդարտների գերազանց իմացություն,
- Աշխատանքային փորձ հաշվապահական ծրագրերով (1C, ՀԾ , Taxservice, Excel),
- Մանրակրկիտ ուշադրություն թվերին և մանրամասներին, պատասխանատվության բարձր զգացում,
- Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Տվյալ հայտարարության համար զանգահարել +37495041005
AUTOLAB-ն իրականացնում է ավտոմեքենաների ներկերի և ներկանյութերի, վերանորոգման համար նախատեսված ապրանքների, գործիքների և սարքավորումների մանրամեծածախ վաճառք։ Մեր ընկերությունը հանդիսանում է մի շարք հանրահայտ բրենդների պաշտոնական ներկայացուցիչն Հայաստանում։ Մենք նաև տրամադրում ենք սպասարկման լիարժեք փաթեթ մեր հաճախորդների համար, որն իր մեջ ներառում է՝ ուսուցում, սարքավորումների ներկառուցման օժանդակություն, տեխնիկական աջակցություն և այլն: