
Ավագ հաշվապահ
SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԼԻԴ ՄԵՉ» ընկերությունը փնտրում է կազմակերպված, պարտաճանաչ և պատասխանատու հաշվապահի, ով կմիանա մեր թիմին։
Ընկերությունը ապահովում է առաջխաղացման հնարավարություններ, տրամադրում մրցունակ աշխատավարձ։
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի (հաշիվներ, ակտեր, կատարողականներ, հաշիվ-ապրանքագրեր) սահմանված կարգով ձևակերպումը, ստուգումը, ընդունումը, հսկողությունը, հերթական հաշվառումը և պահպանումը,
- Իրականանցնել բանկային գործարքներ, դրամական միջոցների և դրանց շարժի հետ կապված համապատասխան հաշվառում, ինչպես նաև դրան առընչվող այլ գործառութներ,
- Կազմել հաշվապահական և հարկային հաշվետվություններ` հաշվետվությունների կազմման կարգին և ընդունված ժամկետների համաձայն (ԵԱՏՄ գործարքների վիճակագրական և հարկային հաշվետվություններ),
- Իրականացնել արտադրանքի թողարկման, նյութածախսի և ինքնարժեքի հաշվառում,
- Կատարել համապատասխան մուտքերը և ելքերը համակարգում,
- Կազմել ընկերության արտաքին համագործակցությունների պայմանագրերը` համաձայնեցնելով դրանք համապատասխան թիմի ղեկավարների հետ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն/ տնտեսագիտական կամ համապատասխան որակավորումների առկայություն
- Ֆինանսական, հաշվապահական ոլորտում, 2 և ավելի տարիների աշխատանքային փորձ,
- 1C, e-invoicing և Excel ծրագրերի լիարժեք տիրապետում
- Կազմակերպչական և հաղորդակցական զարգացած հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը: