
Ավագ հաշվապահ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
Պատասխանատու է ֆինանսական և հարկային հաշվառման իրականացման համար: Պատասխանատու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճիշտ ներկայացման համար:
Պարտականություններ
- Կազմակերպում է հարկային և հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացումը, որպեսզի ֆինանսական և հարկային հաշվետվությունները ապահովեն արդյունքների ճշմարիտ և իրական պատկերը,
- Ապահովում է ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը ֆինանսական և հարկային հաշվառման մեջ,
- Կազմակերպում է հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը անմիջական ղեկավարին,
- Կազմակերպում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ կազմումը և ներկայացումը ՀՀ լիազոր մարմիններին,
- Աջակցում է ֆինանսական ղեկավարին տարեկան և երկարատև ֆինանսական պլանավորման իրականացման աշխատանքների իրականացմանը,
- Համագործակում և աջակցում է ներքին աուդիտի, ՀՀ Պետական բյուջեի հետ հարաբերությունների աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացնող անձնակազմի հետ,
- Անմիջական ղեկավարին տեղեկացնում է հարկային օրենսդրության փոփոխությունների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 3-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ավելացված արժեքի հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ),
- ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործարքներին առնչվող օրենսդրության իմացություն,
- ՀԾ 4.0 և ՀԾ 7.0 ծրագրերի իմացություն,
- Microsoft Office (Word, Excel և այլն) իմացություն,
- ACCA սերտիֆիկատը կդիտվի որպես առավելություն,
- Պլանավորման ունակություն,
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Լավ աշխատանքային հարաբերություններ հաստատելու հմտություններ բոլոր գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ,
- Առաջնորդության և ուսուցանման հմտություններ։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.