
Ավագ հաշվապահ
Penotex LLC
Նկարագրություն
Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․
Պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման իրականացում
- Հաշվապահական հաշվետվությունների կազմում և համապատասխան մարմիններին ներկայացում
- Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում
- Կազմակերպության ֆինանսական և հարկային հաշվառման իրականացում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում
- Բանկային քաղվածքների մուտքագրում կառավարչական ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում
- Կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ պարտականությունների իրականացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում)
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Հարկային օրենսգրքի իմացություն
- 1C ծրագրի իմացություն
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում
- Վերլուծական հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային կողմնորոշում
- Ժամանակի կառավարում
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
- Համեղ ընդմիջում
- Ծառայողական մեքենա
Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում․
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։