Ավագ հաշվապահ
MODUS GRANUM
Նկարագրություն
Գործարանին անհրաժեշտ է ավագ հաշվապահ
Պարտականություններ
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի վարում և ձևակերպում
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության ստանդարտների իմացություն
- Հաշվետվությունների կազմում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում, ժամկետների վերահսկում, հարկային հաշիվների դուրսգրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- ՀԾ ծրագրի իմացություն
- MS Word, MS Excel ծրագրերի իմացություն
- Վերլուծական մտածողություն
Հավելյալ նշումներ
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով
Ինքնակենսագրականը (CV) ուղարկել միայն հայերեն կամ ռուսերեն տարբերակով
Գործարանը գտնվում է քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;