Ավագ հաշվապահ
MOBILE CENTRE
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվապահի։
Պարտականություններ
- Ձեռքբերումների և վաճառքների ձևակերպում հաշվապահական ծրագրում
- ԵՏՄ հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում և հանձնում ՊԵԿ
- Հաշվետվությունների կազմում
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
- Հաշվապահի պաշտոնում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունում (ցանկալի է խոշոր կազմակերպությունում)
- ՀԾ Հաշվապահ-7 ծրագրի գերազանց իմացություն
- Excel-ի ֆունկցիաներով աշխատելու իմացություն
- Արագաշարժություն
- Վերլուծական մտածողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
- Հաշվապահի որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի գրաֆիկը` ամսվա 2 շաբաթը 5-օրյա, 2-ը` 6-օրյա
Աշխատանքային ժամերը` 10:00-19:00
Ընդմիջումը` ընկերության միջոցներով
«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: «Մոբայլ Սենթր» -ն իր գործունեությունն իրականացնում է 2006թ.-ից: Հետագայում իր բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ ընկերությունը արագորեն նվաճեց հաճախորդների վստահությունը և կարճ ժամանակում ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը: Տվյալ պահին «Մոբայլ Սենթր»-ը ներկայացնում է մասնագիտացված խանութ-սրահներ քաղաք Երևանում և բոլոր մարզերում:
«Մոբայլ Սենթր»-ի կարգախոսն է « Միայն լավագույնը» և այդ կարգախոսին հավատարիմ լինելով՝ ընկերությունը համագործակցում է միայն բաձրորակ ապրանք արտադրող համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են՝ Samsung, Nokia, Apple, Lenovo, Sony, CellularLine, Celly, Hama , MyKronoz , SBS, Panzer Glass , Ksix, Canyon , ACME, Remax , Devia , Beper, Tescoma և այլ ապրանքանիշները: Հանդիսանալով վերոնշյալ ընկերությունների պաշտոնական ներկրողը Հայաստանում` հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք՝ տրամադրելով 1 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից: Ընկերությունն իր հաճախորդին առաջարկում է ոչ միայն բջջային հեռախոսներ, այլ նաև բազմատեսակ տեխնիկա՝ հեռուստացույցներ, պլանշետներ և այլն: Ընկերության խանութ-սրահներն աշխատում են շաբաթը 7 օր, ընկերությունը համագործակցում է Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ, ապառիկը ձևակերպվում է տեղում և այս ամենը ուղղված է միայն հաճախորդների հարմարավետ, արագ և շահավետ գնումներ կատարելուն: Ընկերության կազմի մեջ մտնում է նաև մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որն ապահովում է Մոբայլ Սենթր խանութների ցանցից ձեռք բերված տեխնիկայի ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային սպասարկումը: Չնայած առկա տեխնիկայի բարձրորակ ապրանքատեսականու հսկայական ծավալներին՝ իր որդեգրած քաղաքականության շնորհիվ ընկերությունն օրեցօր աճում և ընդլայնվում է՝ իր հաճախորդներին ներկայանալով տեխնիկայի ավելի լայն ու ժամանակակից տեսականիով: