Get our free app. It won't take up space on your device

Ավագ հաշվապահ

EUROASPHALT

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 8/28/2024
City: Ashtarak
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

ԵՎՐՈԱՍՖԱԼՏ ՓԲ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատու մասնագետի՝ Ավագ հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար․

Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ։

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հարկերի հաշվարկում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառման ապահովում,
  • Բանկային փոխանցումների կատարում և դրան համապատասխան գործառնությունների ձևակերպում,
  • Գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
  • Հարկային օրենսդրության մշտական դիտարկում, ապահովելով եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքների ու պարտականությունների կատարում

Պահանջներ

  • կրթական աստիճան (առնվազն բակալավրի կոչում) հաշվապահության, ֆինանսների կամ տեխնիկական գիտությունների այլ բնագավառներում,
  • ՖՀՄՍ-ների և ՀՀ Հարկային օրենսդրության իմացության բարձր մակարդակ,
  • ՀԾ 7 Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
  • E-inviocing, tax-online ծրագրերի իմացություն,
  • MS Office փաթեթի (Exel, Word) իմացություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում՝ մասնավորապես արտադրության,
  • Հայերենի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • սթրեսակայունություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • աշխատասիրություն, պարտաճանաչություն, ազնվություն,
  • միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու, ղեկավարելու, վերահսկելու ունակություն,
  • ժամանակի կառավարման, վերլուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ։

Հավելյալ նշումներ:

Աշխ. Գրաֆիկ` Երկուշաբթի-ուրբաթ, ժամերը` 09:00-18:00
Հասցե` ք.Աշտարակ, Երևանյան փողոց 106/1:

Company օverview
address
Address
Հ-6
address
Number of employees
151-500
Phone
Phone
041911550

ԵՎՐՈԱՍՖԱԼՏ ՓԲԸ ստեղծվել է 2020թ-ին, որը զբաղվում է ճանապարհաշինությամբ և իր գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել մեծ ու արհեստավարժ թիմ։ Որակյալ արդյունքի հասնելու համար մեր թիմի ամեն աշխատակից մեծ պատասխանատվությամբ է մոտենում ցանկացած մանրուքի։ Մեր թիմը կառուցում է ձեր երազանքների ճանապարհը՝ հարթ, անվտանգ և ամուր: Հարթ ճանապարհը որակյալ աշխատանքի արդյունքն է, իսկ օգտագործվող բարձրակարգ հումքը` ձեր անվտանգության երաշխիքը: Մեր յուրաքանչյուր աշխատակից իր ներդրումն է ունենում անխափան երթևեկության գործում։

See more

Spread the word! Share this job on social media