
Ավագ հաշվապահ
Cinemastar Company
Նկարագրություն
Սինեմասթարը լրիվ դրույքով աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:
Ոլորտ՝ ծառայությունների մատուցում, մանրածախ վաճառք
Գտնվելու վայր՝ Ծիծեռնակաբերդի խճ. 3
Աշխատանքային գործառույթներ՝
-
Ընկերության Հաշվապահական հաշվառման վարում,
-
Դրամարկղային գործառնությունների իրականացում,
-
Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով,
-
Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում,
-
Աշխատավարձի հաշվարկ, աշխավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում,
-
Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում,
-
Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան),
-
Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Պահանջներ՝
Կրթություն
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
Փորձառություն
- Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ,
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն,
- 1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում,
- Ռուսերենի տիրապետում
Դիմելու ընթացակարգ՝
- Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով նշված էլ. հասեցին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։
- Համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։
«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ 13 տարի անց «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն աճում է արագ տեմպերով և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 29 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։ Սինեմա Սթարը մտնում է Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների առաջին վեցնյակի մեջ։ Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ, 3D համակարգ Master Image և լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ: Շատ դահլիճներում տեղադրված է Dolby Atmos ձայնային համակարգը, որը հնարավորություն է տալիս կենդանացնել էկրանին տեղի ունեցողը և ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։