
Ավագ հաշվապահ
HD Consult LLC
Նկարագրություն
Էյջ Դի Քոնսալթ ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահների իր թիմը համալրելու նպատակով: Աշխատանքը իրականացվելու է ընկերության գործունեության հասցեում
Հասցե՝ Հայաստան, Երևան, Սեբաստիա փ 37 շ։
Պարտականություններ
• Հաշվապահական փաստաթղթերի կազմում, հաշվապահական հաշվառման վարումը, հարկային հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը,
• Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
• Արտադրանքի հաշվառում,
• Պահեստի հաշվառում,
• Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ),
• Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում,
• Ստացված հաշիվների ձևակերպում,
• աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային և աշխատանքային օրենսդրության,
• Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում,
• Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում,
• Ղեկավարի կողմից իր անմիջական պարտականություններին վերաբերվող այլ
հանձնարարականների կատարում
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն
• ՀՀ Հարկային և ՀՀ Աշխատանքային օրենսդրության իմացություն
• Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
• ՀԾ-Հաշվապահ ծրագրի և MS Office ծրագրերի գերազանց իմացություն
• Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
• Պատասխանատության բարձր զգացում
• Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա,
Դրույք` Լրիվ դրույք