
Ավագ հաշվապահ
"Apache Group" LLC
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է Ավագ հաշվապահ, ով կմասնակցի ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին ։
Պարտականություններ
- Իրականացնել հաշվապահական հաշվառում,
- Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
- Ապահովել ԱԱՀ-ի, եկամտային հարկի, և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը,
- Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն
- Պաշտոնից բխող այլ պահանջներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Համակարգչային ծրագրերի իմացություն/ MS Excel, ՀԾ –ի, 1C ծրագրերի գերազանց իմացություն/,
- Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
- Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքայինժամերը՝երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00,
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։