
Ավագ հաշվապահ
Կլայկ կահույքի սրահների ցանց
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
12/15/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
Աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից
- Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը
- Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
- Մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագուն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում
- Առնվազն 3 տարի աշխատանքային փորձ
- 1C 8․3 ծրագրի գերազանց տիրապետում
- ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունն կդիտվի որպես առավելություն։
Company օverview
Address
ք. Երևան, Շիրակի 43
«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է , որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 10 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա:
Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 3 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում:
See more