Ավագ ֆինանսիստ
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ավագ ֆինանսիստի՝ ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպման, վերահսկման և զարգացման նպատակով։
Պարտականություններ
- կազմել, վերլուծել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները,
- կազմակերպել ֆինանսական պլանավորման և բյուջետավորման գործընթացները,
- իրականացնել ֆինանսական ցուցանիշների մշտադիտարկում և վերլուծություն՝ բացահայտելով շեղումները և առաջարկելով համապատասխան լուծումներ,
- վերահսկել կազմակերպության եկամուտներն ու ծախսերը,
- վերահսկել գործընկերների հետ փոխհաշվարկները, պարտավորությունների և վճարումների ժամանակին կատարումը,
- կազմակերպել և իրականացնել աշխատանքներ գործընկեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ,
- վերահսկել ֆինանսական փաստաթղթաշրջանառության և հաշվառման գործընթացները։
Պահանջներ
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- որպես ֆինանսիստ՝ առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ (պարտադիր),
- HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ֆինանսական վերլուծության, բյուջետավորման և դրամական հոսքերի կառավարման իմացություն,
- MS Office , E-invoicing, TrioSoft ծրագրերի իմացություն (iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,
- արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- վերլուծական մտածողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Բուզանդի 12։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: