Get our free app. It won't take up space on your device

Ավագ Ֆինանսիստ

Parvanyan Consulting LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
8/22/2026

Նկարագրություն

Փարվանյան քոնսալթինգը փնտրում ենք փորձառու ֆինանսական վերլուծաբանի, եթե դու փնտրում ես կայուն, հետաքրքիր և մրցունակ աշխատանք և ունես 3+ տարիների աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում ապա դիմիր մեզ։

Պարտականություններ

  • Կազմակերպության դրամական հոսքերի (Cash Flow) ամենօրյա վերահսկում, մոնիթորինգ, վերլուծություն և կանխատեսումների իրականացում։
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վերահսկում, վերլուծություն և արդյունավետ կառավարման ապահովում։
  • Կազմակերպության ծախսերի կառուցվածքի ուսումնասիրություն, արդյունավետության գնահատում և օպտիմալացման առաջարկությունների մշակում։
  • Ֆինանսական տվյալների հավաքագրում, համակարգում, վերլուծություն և ֆինանսական տեղեկատվության վահանակների (Dashboards) թարմացում։
  • Ֆինանսական ցուցանիշների, բիզնես գործընթացների և ժամանակաշրջանային արդյունքների համեմատական վերլուծությունների իրականացում, միտումների բացահայտում։
  • Ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների, բյուջեների, կանխատեսումների և ղեկավարության համար վերլուծական հաշվետվությունների պատրաստում։
  • Ֆինանսական մոդելների մշակում, ընկերության և նախագծերի արժեքի գնահատում (Valuation), ինչպես նաև ներդրումային և ֆինանսական արդյունավետության վերլուծությունների իրականացում։
  • Մասնակցություն ֆինանսական պլանավորման, բյուջետավորման և կապիտալ ներդրումների պլանավորման գործընթացներին։
  • Նոր նախագծերի ֆինանսական գնահատում, ռիսկերի վերլուծություն և արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։շ
  • Ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։
  • Ֆինանսական վերլուծության և հաշվետվությունների պատրաստման գործնական փորձ։
  • Ֆինանսական մոդելավորման և Valuation-ի մեթոդաբանությունների իմացություն։
  • Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel-ի գերազանց տիրապետում (բարդ բանաձևեր, Pivot Tables, Power Query-ն կդիտվի որպես առավելություն)։
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-ից 18։00։

Պաշտոնից բխող բոլոր առավելությունները կներկայացվեն թեկնածուներին հարցազրույցի ընթացքում։

Համապատասխան թեկնածուն կստանա մրցունակ աշխատավարձ, եռամսյակային բոնուսներ, հավելյալ վճարովի հանգստյան օրեր և այլ արտոնություններ։

Company օverview
address
Address
Երևան, Ազատության պողոտա, 24/17
address
Number of employees
16-50
Phone
Phone
012993333

«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։

Մեր նպատակներն են՝

  • Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
  • Որակյալ կադրերի ներգրավում,
  • Հաճախորդների ցանցի ընդլայնում,
  • Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
  • Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։
See more
Benefits
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
No dress code
No dress code
Stock units
Stock units
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media