Get our free app. It won't take up space on your device

Ավագ Ճարտարագետ

Պիոն

City: Charentsavan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Engineering
Green job
Deadline:
3/21/2025
Job posting has expired

Նկարագրություն

«Պիոն» ՍՊԸ-ի մասին

«Պիոն» ՍՊԸ-ն առաջադեմ ընկերություն է, որը ներդրումներ է կատարում Հայաստանում բարձր տեխնոլոգիական ջերմոցների և ժամանակակից գյուղատնտեսության ոլորտում: Համագործակցելով Եվրոպայի և աշխարհի առաջատար ընկերությունների հետ՝ «Պիոն» ՍՊԸ-ն ներկայացնում է գյուղատնտեսական գերժամանակակից տեխնոլոգիաներ, ստեղծում է աշխատատեղեր Հայաստանի մարզերում և զարգացնում հմուտ աշխատուժ, որն ի վիճակի է օգտագործել առաջադեմ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության ոլորտում:

Փնտրում ենք ավագ ճարտարագետի՝ երկարաժամկետ համագործակցության համար՝ վերահսկելու և սովորելու բարձր տեխնոլոգիական ջերմոցի նախագծումը, շինարարությունը և շահագործման ճարտարագիտությունը:

Պարտականություններ

  • Վերահսկել և սովորել բարձր տեխնոլոգիական ջերմոցի նախագծումն ու կառուցումը հոլանդացի և ֆրանսիացի առաջատար մասնագետներից,
  • Սովորել և աջակցել առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների տեղադրմանը և ինտեգրմանը, ինչպիսիք են ոռոգման ավտոմատացման համակարգերը, կլիմայի վերահսկումը և էներգիայի կառավարումը,
  • Համագործակցել ծրագրի ղեկավարների, ճարտարապետների և մատակարարների հետ՝ ապահովելու ծրագրի անխափան ընթացքը,
  • Հետևել ջերմոցի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների և ծառայությունների տեխնիկական գնահատումների և գնման գործընթացներին: Բացի այդ, հետևել շինարարական և մատակարար ընկերությունների աշխատանքին՝ պայմանագրերին և պարտավորություններին համապատասխանությունն ապահովելու համար,
  • Համոզվել, որ բոլոր աշխատանքները համապատասխանում են տեղական շինարարական կանոններին, բնապահպանական կանոնակարգերին և ստանդարտներին,
  • Վերահսկել և աջակցել ջերմոցային համակարգերի և սարքավորումների օպտիմալ աշխատանքի իրականացմանը,
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն ծրագրի ողջ ընթացքում՝ ապահովելու արդյունավետությունը, նորարարությունը և անխափան աշխատանքը շինարարության ընթացքում և դրանից հետո:

Պահանջներ

  • Ճարտարագիտության բակալավրի աստիճան (ցանկալի է քաղաքացիական, մեխանիկական, էլեկտրատեխնիկա կամ գյուղատնտեսական ճարտարագիտություն) կամ համապատասխան աշխատանքային փորձ,
  • Գյուղատնտեսության, շինարարության կամ տեխնոլոգիական ոլորտներում ինժեներական նախագծերի կառավարման փորձ,
  • Ջերմոցային համակարգերի և ավտոմատացման տեխնոլոգիաների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Զարգացող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն:

Աշխատանքի առավելությունները

  • Ոլորտի առաջատար փորձագետների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցություն Հայաստանում և Նիդերլանդների Թագավորությունում,
  • Հնարավոր գործուղումներ ԵՄ-ի տարածքում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Կարիերայի աճի և ցանցային ծանոթությունների մեծ հնարավորություն:
Company օverview
Phone
Phone
+374 99 300102

Spread the word! Share this job on social media